Կոմունալ վճարների փոխհատուցման աջակցության ծրագիրը Վրաստանում կշարունակվի նաև ձմռան ամիսներին: Այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
«Որպեսզի փոխհատուցենք մեր քաղաքացիների եկամտի պակասը կամ աշխատանքը կորցնելը, կառավարությունը կայացրել է որոշում, կոմունալ վճարումների աջակցության ծրագիրը շարունակել նաև ձմռան 4 ամիսների ընթացքում: Դա կլինի՝ նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին: Օգնությունը կլինի նույն սկզբունքով, այսինքն՝ 200 կվտ/ժամ և 200 խորանարդ մետր գազի օգտագործող բաժանորդներին կփոխհատուցի կառավարությունը: Մեր ապահովված քաղաքացիները կարող են հրաժարվել նման օգնությունից»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: