ԱՄՆ-ն Pfizer պատվաստանյութի կես միլիոն դեղաչափ է նվիրել Վրաստանին: Պատվաստանյութով բեռնված ինքնաթիռը գիշերը վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում:
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն և Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը օդանավակայանում մասնակցել են կես միլիոն դոզա Pfizer պատվաստանյութի ներկրմանը նվիրված միջոցառմանը:
Ըստ Վրաստանում ԱՄՆ դեսպանատան, սա ԱՄՆ կառավարության կողմից նվեր է վրաց ժողովրդին՝ որպես Բայդեն-Հարիս վարչակազմի պատվաստանյութի գլոբալ բաշխման նախաձեռնության շրջանակներում:
ԱՄՆ կառավարության և անմիջականորեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշման համաձայն, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հուլիսի 2-ին կայացած ճեպազրույցում ասել էր, որ Pfizer պատվաստանյութի մի քանի հարյուր հազար դոզա փոխանցվելու է Վրաստանին: