Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի 4 նոր դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 2 419:
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 68 նոր դեպք։
Ադիգեն` 12,
Ախալցիխե` 23,
Բորժոմի` 17,
Ախալքալաք` 4,
Ասպինձա` 10 և
Նինոծմինդայում` 2։
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1 480 անձ:
Ախալցիխեում՝ 639,
Բորժոմիում՝ 265,
Ադիգենում՝ 320,
Ասպինձայում՝ 99,
Ախալքալաքում՝ 130,
Նինոծմինդայում՝ 27:
Իսկ կարանտինային գոտիներում են գտնվում 207 մարդ, որից 50-ը՝ Ախալցիխեում, 157-ը՝ Բակուրիանում:
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 35 մարդ, գրանցվել է մահվան մեկ դեպք Ախալցիխեյի մունիցիպալիտետում։ Տղամարդը եղել է 57 տարեկան։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 870, մահվան դեպքերը 19։
Այս պահի դրությամբ սպասվում է 89 թեստի պատասխան։