Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 733 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքէջում:
Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1 530 մարդ: Վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 20 պացիենտ:
Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 16 972 թեստ, այստեղից 16 256-ը՝ հակամարմինների արագ և 9 547-ը՝ «PCR» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են․ Օրեկան` 4,32%, վերջին 14 օրվանը` 4,04%, վերջին 7 օրվանը` 4,21%:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 337 573 դեպք: Այստեղից ապաքինվել է 318 599 մարդ, մահացել 4 622 պացիենտ:
Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 112 192 մարդ, օրեկան ցուցանիշը՝ 2 787:
Կարանտինային գոտիներում ունենք 84 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 4 152 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 669 անձ:
Բացի այդ, մայիսի 22-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 071 դեպք, ապաքինվել էր 680 պացիենտ: