Այսօր, սեպտեմբերի 1-ին Ախալքալաքում մեծ շուքով նշեցին քաղաքի հիմնադրման 955-ամյակը:
Տոնական զարդարված քաղաքի կենտրոնական զբոսայգին մարդաշատ էր: Քաղաքային իշխանությունները միջոցառումների մի ամբողջ շարք էին կազմակերպել ախալքալաքցիների համար` սկսած ավանդական շուկաներից, ժողովրդական համույթներից ու երաժշտությունից, լարախաղացներից մինչև մուլտերի հերոսներ:
Խաս Բախչա այգու ամեն մի անկյունում մի միջոցառում էր ընթանում: Առավոտվանից երթևեկության համար փակ էր այգի և կենտրոնական հրապարակ տանող ճանապարհները:
Ախալքալաքի տոնին ներկա էին Սամցխե-Ջավախքի նահանգապետը, Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետի ղեկավարությունը, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, քաղաքի բնակիչներ և այլք:
Տոնական օրն Ախալքալաքում ավարտվեց Մաշտոցի հրապարակում տեղի ունեցած հեծանվավազքով ու գույների փառատոնով:
Ախալքալաքի տոնը ներկայացնում ենք նկարներով.