Էներգոբաշխիչ ընկերություն «Energo Pro Georgia»-ն հայտնում է, որ այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 12:30-ից 18:30 պլանային աշխատանքների պատճառով, Նինոծմինդա քաղաքի՝ Պուշկինի, Երևանյան, Աղմաշենեբելի, Լերմոնտովի, Գագարինի, Էրզրումի և շրջակա փողոցները կհոսանքազրկվեն:

Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: