Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանի ՆԳՆ-ն հայտնաբերել է գործարկված սահմանափակումների 1 244 խախտում:
Ըստ ՆԳՆ-ի՝ մեկուսացման ու կարանտինի կանոնները խախտելու համար տուգանվել է 67 անձ, իսկ դիմակ կրելու կանոնները խախտելու համար՝ 1177:
«ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները երկրում կորոնավիրուսի տարածումը զսպելու և կանխելու համար օպերատիվ կերպով արձագանքում են իրավախախտումների բոլոր փաստերին:
Անցած 24 ժամվա ընթացքում, հանրապետության ողջ տարածքում իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում բացահայտվել է գործող սահմանափակումների խախտման 1 244 փաստ: «Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի» 42-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն (մեկուսացման կամ կարանտինի կանոնների խախտում) տուգանվել է 67 ֆիզիկական անձ:
Բացի այդ, վերջին 24 ժամվա ընթացքում 1 177 անձ տուգանվել է 42 (11) հոդվածի համաձայն՝ դիմակ կրելու կանոնները խախտելու համար: ՆԳՆ-ը կրկին կոչ է անում քաղաքացիներին պահպանել ներդրված սահմանափակումները, հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով նախատեսված համապատասխան միջոցները:
Վրաստանի տարածքում գտնվող բոլոր անձինք պարտավոր են պահպանել արտակարգ դրությունը և կատարել առողջապահության ոլորտում Վրաստանում գործող օրենսդրության պահանջները: ՆԳ նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն և պահպանել գործող կանոնակարգերը: Դիմակ կրելու կանոնների խախտումը նախատեսում է վարչական պատասխանատվություն, և 42-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն` ֆիզիկական անձինք տուգանվում են 20 լարիով: Մեկուսացման կամ կարանտինի կանոնների խախտումը նախատեսում է վարչական պատասխանատվություն, և 42-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` ֆիզիկական անձինք տուգանվում են 2000 լարիով, իսկ իրավաբանական անձինք` 10 000 լարիով: Կրկնակի խախտումը նախատեսում է քրեական պատասխանատվություն», – ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ: