21.04.2023
Views: 336 |
Author:
Agunik Ayvazyan
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը թարմացրել է 2023 թվականի առաջին եռամսյակի Վրաստանի արտաքին առևտրի վերաբերյալ նախնական տվյալները։
Հունվար-մարտին, անցյալ տարվա առաջին եռամսյակի համեմատ, Վրաստանի արտաքին առևտուրն աճել է 22,1%-ով և կազմել 4,8 մլրդ ԱՄՆ դոլար։
Արտահանումն աճել է 24,7%-ով և կազմել 1,5 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը` 21%-ով և կազմել 3,3 մլրդ ԱՄՆ դոլար։ Առևտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 1,9 մլրդ ԱՄՆ դոլար՝ արտաքին առևտրաշրջանառության 38,9%-ը։
Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների ցուցակը գլխավորել է Թուրքիան՝ 673,7 մլն ԱՄՆ դոլարով։
Որին հաջորդում են.
- Ռուսաստանը՝ 666,9 մլն ԱՄՆ դոլարով,
- Չինաստանը՝ 376 մլն ԱՄՆ դոլարով,
- Ադրբեջանը՝ 373,9 մլն դոլարով,
- Հայաստանը՝ 321,4 մլն ԱՄՆ դոլարով:
Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերն արտահանման ծավալով դարձել է Հայաստանը ՝ 216,9 մլն ԱՄՆ դոլարով։
Որին հաջորդում են.
- Ադրբեջանը՝ 180,7 մլն ԱՄՆ դոլարով,
- Ռուսաստանը՝ 176,9 մլն ԱՄՆ դոլարով,
- Չինաստանը՝ 133,3 մլն դոլարով,
- Ղազախստանը՝ 122,2 մլն ԱՄՆ դոլարով:
Ներմուծման ծավալներով առաջատարը Թուրքիան է՝ 568,7 մլն դոլարով:
Որին հաջորդում են.
- Ռուսաստանը՝ 490 մլն ԱՄՆ դոլար,
- ԱՄՆ՝ 261,8 մլն ԱՄՆ դոլար,
- Չինաստանը՝ 242,7 մլն ԱՄՆ դոլար,Գերմանիան՝ 205,3 մլն ԱՄՆ դոլար:
Ապրանքային խմբեր, արտահանում
2023 թվականի հունվար-մարտին արտահանման ամենամեծ մասնաբաժինը թեթև մարդատար ավտոմեքենաներն են (վերաարտահանում)՝ 411,8 մլն դոլար,
- Պղնձի հանքաքարեր և խտանյութեր ՝ 205,7 մլն ԱՄՆ դոլար,
- Ֆեռոհամաձուլվածքներ՝ 81,8 մլն ԱՄՆ դոլար,
- Բնական խաղողի գինիներ՝ 56,5 մլն ԱՄՆ դոլար,
- Ազոտական պարարտանյութեր՝ 55,2 մլն ԱՄՆ դոլար,
- Ալկոհոլային խմիչքներ ՝ 39,7 միլիոն դոլար,
- Պնդուկ և այլ ընդեղեն ՝ 26,7 մլն ԱՄՆ դոլար,
- Հանքային և քաղցրահամ ջրեր՝ 26,1 մլն ԱՄՆ դոլար,
- Ոսկի ՝ 24,1 մլն ԱՄՆ դոլար,
- Սիգարներ, սիգարիլոներ և ծխախոտ ՝ 22,9 միլիոն դոլար,
- Այլ ապրանքներ՝ 511 մլն ԱՄՆ դոլար։
Ապրանքային խմբեր, ներմուծում
Ամենամեծ քանակությամբ Վրաստան են ներկրվել կրկին թեթև մարդատար ավտոմեքենաները ՝ 474,5 մլն ԱՄՆ դոլար,
- Նավթ և նավթամթերք՝ 251,2 մլն ԱՄՆ դոլար,
- Նավթային գազեր և այլ գազային ածխաջրածիններ ՝ 225 մլն ԱՄՆ դոլար,
- Պղնձի հանքաքարեր և խտանյութեր ՝ 130,7 մլն ԱՄՆ դոլար,
- Նախափաթեթավորված դեղամիջոցներ՝ 114,8 մլն ԱՄՆ դոլար,
- Հեռախոսային սարքեր՝ 87,1 մլն ԱՄՆ դոլար,
- Համակարգչային սարքավորումներ և բլոկներ՝ 47,2 մլն ԱՄՆ դոլար,
- Սիգարներ, սիգարիլոներ և ծխախոտ՝ 29 մլն դոլար,
- Բեռնատարներ ՝ 28,9 մլն ԱՄՆ դոլար,
- Սև մետաղական կոնստրուկցիաներ և դրանց մասերը` 27,8 մլն ԱՄՆ դոլար,
- Այլ ապրանքներ՝ 1,9 մլրդ ԱՄՆ դոլար։
Աղբյուր՝ NewsGeorgia