Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, նոյեմբերի 30-ից Վրաստանի Ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունը կանցնի նոր աշխատառեժիմի և կդադարեցնի որոշակի ծառայությունների մատուցումը: Այս մասին հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից:
Քաղաքացիները չեն կարողանա հանձնել վարորդական իրավունքի գործնական և տեսական քննությունները: Բացառություն են կազմում նրանք, ում համար տեսական քննության ամսաթիվն արդեն ամրագրված է: Նրանց, ովքեր արդեն հանձնել են քննության տեսական մասը, թույլատրվում է հանձնել նաև գործնական մասը:
Նաև քննության կթուլյատրվեն այն քաղաքացիները, ում տրանսպորտային միջոցը վարելու իրավունքը կասեցված է: Նրանց հարկ չէ հերթը նախապես ամրագրել:
Հրազենի գրանցման հետ կապված ընթացակարգերը նույնպես կասեցվել են:
Բացի այդ, նոյեմբերի 30-ից գործակալության կառուցվածքային ստորաբաժանումներից դուրս ավտոմեքենաների տեխզննման ընթացակարգերը կսահմանափակվեն: Բացառություն են կազմում միայն ընկերությունների տարածքում մաքսային պահեստի գոտիները և տրանսպորտային միջոցների արտադրողների (դիլերներ/կենտրոններ) պաշտոնական ներկայացուցչությունները:
Նոր աշխատանքային ժամանակացույցին համապատասխան, գործակալության մասնաճյուղերին հնարավոր է դիմել՝ մաքսազերծման, վերաարտահանման, արտահանման և տրանսպորտային միջոցների գրանցման համար (միայն երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին):
Ինչ վերաբերում է պաշտոնական տեղեկատվության տրամադրմանը, ապա տվյալներ ստանալու համար դիմումների ընդունումը հնարավոր կլինի միայն էլեկտրոնային եղանակով` գործակալության վեբ-կայքի միջոցով: Պատրաստի փաստաթղթերը կտրամադրվեն երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին այն ստորաբաժանմունքում, որի հասցեն քաղաքացին նշել է հայտը լրացնելիս:
Վրաստանի ՆԳՆ-ը վճռականորեն հայցում է դիմել գործակալության սպասարկման կենտրոններին միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Այն դեպքում, եթե այցը հնարավոր չէ հետաձգել, քաղաքացիներին առաջարկվում է այցելել սպասարկման կենտրոններ առանց ուղեկցության, միայնակ: