Հասարակություն 13 Մարտի, 2021 • Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակն արդեն Վրաստանում է

Վրաստանը ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Առաջին փուլում երկիր է ներմուծվել բրիտանա-շվեդական «AstraZeneca» արտադրության 43 200 դեղաչափ:

Կառավարության ծրագրի համաձայն՝ նախ պատվաստվելու են բժիշկները, այնուհետև՝ ռիսկային խմբերում ընդգրկված քաղաքացիները: Պատվաստման գործընթացը լինելու է կամավոր:

«Այսօր շատ կարևոր օր է և կարևոր իրադարձություն: «AstraZeneca» պատվաստանյութը ներկայացված է COVAX կառույցի կողմից», — հատուկ ճեպազրույցում ասել է Վրաստանի Առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Էկատերինե Տիկարաձեն:

Վերջինիս խոսքով, Վրաստանում ընտրվել է 82 բժշկական հաստատություն, որտեղ մարտի 15-ից կսկսվի պատվաստման գործընթացը: Բոլորն էլ հագեցած են համապատասխան սարքավորումներով, իսկ բժշկական անձնակազմը վերապատրաստում էր անցել:

Մարտի 13-ին, Թբիլիսիի ժամանակով ժամը 12:00-ից հետո, բուժաշխատողները կկարողանան պատվաստման համար ցանկալի ժամանակն ու տեղը ամրագրել հատուկ պորտալում:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝