Այսօր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին 9 դատապարտյալի ներում է շնորհել: Այս տեղեկությունը հայտնում էտարածել է նախագահի պաշտոնական էջը:
Տեղեկության համաձայն, ներված 9 դատապարտյալներից 5-ն այսօր կլքեն քրեակատարողական հիմնարկը։ Իսկ 4 դատապարտյալի ՔՀԿ-ում պատիժը կրելու համար նախատեսված պատժաչափը կրճատվել է։
Նախագահի աշխատակազմից պարզաբանում են, որ ազատ արձակված դատապարտյալների թվում երկուսը կանայք են։