Այսօր Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի ԱԳ նախարարները ժամանեցին Կարծախ, տեսնելու համար Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածը:
Վրաստանի արտաքին գործերի նախարար` Միխեիլ Ջանելիձեն, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար` Էլմար Մամեդովը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար` Մեվլուդ Չավուշողլուն այսօր գնացքով անցան Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Կարծախի հատվածով:
Լրագրողների հետ զրույցում Մեվլուդ Չավուշողլուն խոսեց, այս նախագծի կարևորության մասին`
«Այս երկաթուղին կարևոր է ոչ միայն մեր երկրների, այլ նաև Չինաստանի, Անգլիայի, ամբողջ Եվրոպայի և Ասիայի համար: Այս ճանապարհը կկապի Պեկինը և Լոնդոնը, և կա մեծ հավանականություն, որ նաև Տոկիոն կմիանա»:
Էլմար Մամեդովը հայտնեց իր գոհունակությունը այն մասին, որ նրանք գտել են ժամանակ գալու համար և տեսնելու ամեն ինչ իրենց սեփական աչքերով:
Վրաստանի ԱԳ նախարարը հանդես է եկել հուսադրող հայտարարությամբ:
«Վրացական հատվածի վրա ծախսվել է ավելի քան 700 միլիոն: Եվ երբ աշխատանքները կավարտվեն, կստեղծի ավելի քան 1400 աշխատատեղ», – ասաց Միխեիլ Ջանելիձեն:
Այս առավոտյան Թբիլիսիում տեղի է ունեցել Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հինգերորդ նախարարական հանդիպումը, որից հետո նրանք գնացել են տեսնելու Կարցախի երկաթուղային հատվածը: