2018թ.-ի ապրիլի դրությամբ, ԵՄ երկրներ ապաստան ստանալու համար դիմել է 49 716 դիմորդ:
Դիմորդների 3%-ը Վրաստանի քաղաքացիներ են: Այդ իսկ պատճառով Վրաստանը զբաղեցնում է տասներորդ տեղը ապաստան հայցողների ընդհանուր վարկանիշում:
Սիրիան` 13%, Իրաքը` 6%, Աֆղանստան` 6%: Սա ԵՄ երկրներում ապաստան ստանալու առաջին եռյակն է: Նրանց հաջորդում են Վենեսուելան` 5%, Նիգերիան` 4%, Պակիստանը` 4%, Էրիթրեան` 4%, Ալբանիան` 3%, Վրաստանը` 3%:
Եվրոպական ապաստանի աջակցության գրասենյակի (EASO) հրապարակած վիճակագրության համաձայն` ԵՄ բոլոր երկրներից ապաստան հայցող երեք դիմորդներից մեկը պարտադիր Սիրիայից, Իրաքից, Աֆղանստանից, Վենեսուելայից կամ Նիգերիայից է:
Այս տարվա ապրիլին դիմումատուների միայն 35%-ը ստացել է փախստականի կարգավիճակ կամ ստորաբաժանում/սուբսիդավորում:
ԵՄ երկրներում ապաստան հայցողների թիվը մարտի համեմատ աճել է 3%-ով:
Նյութը` Apsny.ge