Տնտեսություն 19 Մարտի, 2021 • Վրաստանի օդային տարածքով թռիչքները կրճատվել են 61%-ով

2021 թվականի փետրվարին Վրաստանի օդային տարածքով 61 տոկոսով ավելի քիչ թռիչքներ են իրականացվել, քան 2020 թվականի փետրվարին: Իրականացվել է մասնավորապես 4 426 չվերթ։

Դա նաեւ 59 տոկոսով պակաս է 2019 թվականի փետրվարի համեմատ, երբ Վրաստանի տարածքով իրականացվել է 10 886, մինչդեռ 2020 թվականի փետրվարին՝ 11 233 թռիչք:

Վրաստանի օդային տարածքով թռիչքների կրճատման գլխավոր պատճառը համաճարակի պատճառով թռիչքների սահմանափակումն է:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝