Վրաստանում արձանագրվել է կորոնավարակի 4 472 նոր դեպք: Տեղեկությունն այս մասին տարածում է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնը:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 127 942 դեպք: Ապաքինվել է ևս 4 058 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 106 328:
Կորոնավարակից մահացել է ևս 34 մարդ: Մահերի ընդհանուր թիվը կազմում է 1 195:
Կարանտինային ռեժիմում է 2 076 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 6 286 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 3 844-ը:
Արտասահմանից Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: