Այսօր՝ հունվարի 10-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի մեկ նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4138: Ընդ որում 316-ը՝ Ախալքալաքում, 142-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 16 նոր դեպք։
Ադիգենի` 3,
Ախալցիխե` 6,
Բորժոմի` 3,
Ասպինձա` 2,
Ախալքալաք` 1 և
Նինոծմինդա` 1:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 263 անձ:
Ախալցիխեում՝ 90,
Բորժոմիում՝ 73,
Ադիգենում՝ 32,
Ասպինձայում՝ 49,
Ախալքալաքում՝ 17,
Նինոծմինդայում՝ 2:
Կարանտինային գոտիներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում։
COVID հյուրանոցում՝ 0 մարդ, իսկ COVID կլինիկաներում` 82 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 13 մարդ, մահվան դեպք չի գրանցվել։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 3747, մահվան դեպքերը՝ 43։
Այս պահի դրությամբ թեստի պատասխան չի սպասվում։
Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 3 անձ, ընթանում է փորձաքննություն։