Երեկ՝ նոյեմբերի 26-ին, Վրաստանի կառավարության կողմից ներդրված սահմանափակումները, դրանց գործարկման ու կասեցման բարդ ժամանակացույցը մոլորության մեջ են գցել շատ քաղաքացիների: Շրջանների բնակիչները չեն կարողանում տարբերել ամբողջ երկրում գործող սահմանափակումներն այն սահմանափակումներից, որոնք ներդրվել են միայն 7 խոշոր քաղաքներում:
Ախալքալաքում բոլոր տիպի առևտրի օբյեկտները, տոնավաճառները և ագրարային շուկան շարունակում են աշխատել սովորականի պես:
Երեկ՝ նոյեմբերի 26-ին, Վրաստանի կառավարության կողմից ներկայացված սահմանափակումների նոր փաթեթը ներառում է 2 մաս՝ սահմանափակումներ ամբողջ երկրի համար և սահմանափակումներ 7 խոշոր քաղաքների համար: Համապատասխանաբար, Վրաստանի 7 խոշոր քաղաքներին՝ Թբիլիսիին, Բաթումիին, Քութայիսիին, Ռուսթավիին, Գորիին, Փոթիին, Զուգդիդիին վերաբերող սահմանափակումները չեն տարածվում Ախալքալաքի վրա:
Այսպիսով, թվարկված քաղաքներում առևտրի օբյեկտները (բացառությամբ մթերային, կենդանիների կերերի, դեղատների, անասնաբուժական դեղատների, կենցաղային քիմիական նյութերի և հիգիենայի խանութների, մամուլի կրպակների) կգործեն միայն հեռավար ռեժիմով: Փակվում են բաց և փակ տիպի շուկաները, բացառությամբ ագրարային շուկաների:
Ըստ այդմ, Ախալքալաքում բոլոր տիպի առևտրի օբյեկտները, տոնավաճառները և ագրարային շուկան շարունակում են աշխատել սովորականի պես: