2017թ.-ին նախատեսվում է ուսուցիչների աշխատավարձի զգալի բարձրացում, սակայն ավելացում կստանան ոչ բոլոր ուսուցիչները և ոչ նույն չափով: Դա կախված է այն կարգավիճակից, որը պետք է վաստակի ուսուցիչը իր մասնագիտական զարգացման ընթացքում: Որոնք են ուսուցիչների վերապատրաստման առավելությունները և ինչից են դժգոհ ուսուցիչները այս գործընթացում:

Ախալքալաքի շրջանի ուսուցիչների մեծամասնությունը և ամբողջ Վրաստանում ընդհանրապես, անկախ աշխատանքային փորձից ունեն գործող ուսուցչի կարգավիճակ: Սա ամենացածր կարգավիճակն է, որը չի ապահովում որևէ ավելացում աշխատավարձին: Ստանալու համար կարգավիճակ, անհրաժեշտ է անցնել վերապատրաստում, անհրաժեշտ է հանձնել քննություն և հավաքել միավորներ այլ ակտիվությունների միջոցով:

«Հանրակրթության մասին» օրենքում մշակվել է «ուսուցչի գործունեության սկսման սխեման, իր մասնագիտական զարգացման և կարիերիայի վերելքի» ինչպես նաև աշխատավարձի ավելացման մասին, վերապատրաստման յուրաքանչյուր փուլերի անցման ժամանակ:

Ըստ օրենքի, ուսուցիչները բաժանվում են գործող, ավագ, առաջատար և մենտոր ուսուցիչների: 2017թ.-ի հունվարի 1-ից, նախատեսվում է աշխատավարձերի բարձրացում ուսուցիչների կարգավիճակի համաձայն: Օրինակ՝ ավագ ուսուցչի հավելավճարը լրիվ զբաղվածության դեպքում սահմանվում է ոչ պակաս, քան 320 լարի, առաջատար ուսուցչի համար՝ 500 լարի, դաստիարակի կարգավիճակով ուսուցչի հավելավճարը ոչ պակաս քան՝ 700 լարի:

Ուսուցչին վերագրվում է վերոնշված կարգավիճակները, եթե նա որոշակի ժամկետներում հավաքի անհրաժեշտ թվով վարկային բալեր, Վրաստանի օրենսդրությամբ սահմանված սխեմային համապատասխան:

Գործող ուսուցիչը ավագ ուսուցչի կարգավիճակ ստանալու համար 4 տարվա ընթացքում հավաքում է վարկային միավորներ: Այն պատճառով, որ 2015-1016 ուսումնական տարին համարվում է ուսուցչի գնահատման համակարգի փորձարկման տարի, ապա այս անգամ ուսուցչին տրվում է լրացուցիչ մեկ տարի, այսինքն, ուսուցիչները ունեն 4 տարի ժամկետ:

Գործող ուսուցիչը կարգավիճակի որոշված ժամկետում իրավունք ունի լրացուցիչ գործունեության արդյունքում հավաքել վարկային միավորներ, ինչը կարտացոլվի ավագ ուսուցչի կարգավիճակ ստանձնելու գործընթացում:

Այն դեպքում, եթե գործող ուսուցիչը 3 տարվա ընթացքում չի կարող անցնել քննությունն իր առարկայի վերաբերյալ, կամ եթե 4 տարի անց չկարողանա հավաքել վարկային միավորների քանակությունն ուսուցչի տվյալ կարգավիճակը ստանձնելու համար, ուսումնական հաստատությունը պարտավոր է դադարեցնել աշխատանքային հարաբերությունները և հայտարարել թափուր տեղ:

Ուսուցիչները, որոնց հետ մենք զրուցեցինք վերապատրաստման գործընթացի վերաբերյալ, չցանկացան տալ իրենց անուն ազգանունները, դա նրանց գաղտնիության իրավունքն է, բայց բացատրեցին, թե որոնք են այս համակարգի առավելություններն ու թերությունները:

Վարկային համակարգը բացատրեց մեծ փորձ ունեցող մի ուսուցիչը, ով գտնվում է ավագ ուսուցչի կարգավիճակ ստանալու ճանապարհին, քանի որ առաջին փուլն արդեն անցել է:

«Երբ ես անցա քննությունը, ստացա 10 վարկ: Եվս 4 վարկ ես կարող եմ հավաքել, եթե անցկացնեմ 2 բաց դաս: Բաց դասերին պետք է ներկա գտնվեն դպրոցի ղեկավարությունը, իմ գործընկերները: Նրանք պետք է գնահատեն և ինձ տան առավելագույնը 4 վարկ: 3-րդ փուլում մենք պետք է անցնենք թրեյնինգ և ստանանք 5 վարկ: Ընդհանուրը ստացվում է 19: Եվ այդ դեպքում դուք դառնում եք ավագ ուսուցիչ», – ասում է նա:

Տվյալ ուսուցիչը ավելի քան 35 տարի է աշխատում է դպրոցում և ժամանակին ստացել է մագիստրոսի կարգավիճակ համալսարանում: Նա գտնում է, որ վերապատրաստման այս համակարգը սխալ է, որ փորձառու ուսուցիչը իր փորձով և համալսարանը հենց նոր ավարտած բակալավրը հավասար են և միասին սկսում են զրոյից:

«Ես դեմ չեմ քննություններ հանձնելուն կամ վերապատրաստվելուն, սակայն առաջանում է մեկ այլ հարց, դուրս է գալիս, որ իմ աշխատանքային փորձը, թրեյնինգները, որոնք ես անցել եմ, կամավորների հետ աշխատանքը, այս ամենը հիմա ոչ ոքի չի հետաքրքրում: Նշանակում է, որ ես իմ ողջ կյանքում և կարիերայում չեմ հասել ոչնչի», – ասում է ուսուցչուհին, ով չցանկացավ ներկայանալ:

Ախալքալաքի դպրոցներից մեկի մեկ այլ ուսուցիչ դեռ չի հանձնել վերապատրաստման քննություն, բայց գտնում է, որ քննությունը պետք է հանձնեն բոլոր ուսուցիչները:

«Կան շատ ուսուցիչներ, որոնք չգիտեն տարրական բաներ: Տալիս են աշակերտին թերի գիտելիքներ: Ես աշխատում եմ արդեն գրեթե 20 տարի: Ես կարծում եմ, որ սխալ է անտեսել ուսուցչի փորձը: Սկսնակ և փորձառու ուսուցիչը բոլորովին տարբեր են: Փորձառու ուսուցիչ ես, թե անփորձ, կապ չունի, 4 տարվա մեջ մենք պետք է հանձնենք այդ քննությունը: Այդպես է հարկավոր: Եվ ես կարծում եմ, որ դա ճիշտ է: Ես ուզում եմ գիտենալ, իմ կարողությունները: Եթե ես արժանի չեմ, թող հեռացնեն: Կան շատ ուսուցիչներ, ովքեր ուսուցչի աշխատանքի համար չեն, պետք է չէ ինչ-որ կերպ իմանալ դա: Պարզապես շատ կցանկանայի, որ այդ քննությունները անցկացվեին գոնե մեզ համար Ախալքալաքում, հաճախ դժվար է և թանկ մեկնել Թբիլիսի կամ էլ Ախալցխա, որպեսզի 3 օր անընդմեջ քննություն հանձնես», – ասում է մեկ այլ ուսուցիչ:

Ուսուցչի մասնագիտական զարգացման ազգային կենտրոնը 2 ամսվա ընթացքում, կարգավիճակի ստանձման օրվանից, փոխանցում է հավաստագրերը կրթական ռեսուրս կենտրոններին: Կրթական ռեսուրս կենտրոնը 20-օրյա ժամկետում, հավաստագրերը ստանալուց հետո, ապահովում է հավաստագրերի բաժանումը:

Քրիստինե Մարաբյան