Այսօր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կանցկացնի 2019 թվականի ամփոփիչ միջոցառումը, որի ընթացքում կպարգևատրվեն անցնող տարվա լավագույն մարզիկները:
Միջոցառումը, որի ընթացքում պարգևատրելու են տարվա լավագույն մարզիկներին, անցկացվելու է պետական արարողությունների պալատում, ժամը` 19:30-ին:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տեղեկությամբ, 2019 թվականի սպորտային իրադարձությունների «Տարվա մարզիկ» ամփոփիչ միջոցառմանն անվանելու են Վրաստանի 2019 թվականի լավագույն մարզիկին: Բացի այդ, մրցանակաբաշխության ամենամյա արարողությանը կհայտարարեն լավագույններին 10 անվանակարգերում, ինչպես նաև սահմանված է 14 հատուկ մրցանակ:
Միջոցառումն ուղիղ հեռարձակմամբ հնարավոր է դիտել Վրաստանի Առաջին ալիքով:
Աղբյուրը՝ 1tv.ge