Ախալքալաքցի մարզիկ, Ախալքալաքի մարզահամալիրի սան, բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Արտյուշ Գոմցյանը շարունակում է իր պայքարն օլիմպիական ուղեգրի համար։ Մարզիկի երրորդ մենամարտը կկայանա այսօր՝ մարտի 10-ին, բրազիլացի Լույիս Օլիվեյրայի հետ։ Եթե նա հաղթի, նրան կմնա միայն մեկ մենամարտ 2024 թվականի Օլիմպիական խաղերի ճանապարհին:

Մարտի 3-11-ը Իտալիայի Բուստո-Արսիցիո քաղաքում ընթանում է բռնցքամարտի աշխարհի առաջին օլիմպիական որակավորման մրցաշարը։ Այսօր կկայանա Արտյուշ Գոմցյանի երրորդ մենամարտը մրցաշարում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ նա 57 կգ քաշային կարգում մենամարտել էր պաղեստինցի բռնցքամարտիկ Աբուսալ Վասիմի հետ, ում նկատմամբ հաղթանակ էր տարել։ Նա հաղթել է նաեւ իր աֆղան մրցակից Մուհամեդ Մեհդ Սահակիին։

Օլիմպիական ուղեգիր ձեռք բերելու համար բռնցքամարտիկը պետք է հաղթի ընդհանուր առմամբ 4 մենամարտում, որից 2-ն արդեն գրանցված է։ Այսօր նա կպայքարի առաջնության եզրափակիչ փուլի մեկ ութերորդում։

Գոմցյանի անձնական մարզիչն է Ատոմ Էլիզբարյանը։

670 մարզիկներ Իտալիայում պայքարում են 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի 49 ուղեգրերի համար։ 28 քվոտան բաշխվելու է տղամարդկանց, իսկ 21 քվոտան՝ կանանց միջև։ Քվոտա ունեցողների մեծ մասը կորոշվի մարտի 10-ին և 11-ին։

Լուսանկարը՝ արխիվից