Վարչապետի խոսքով՝ կառավարության խնդիրն է կառավարելի պահել իրավիճակը և առանց խնամքի չթողնել որևէ քաղաքացու:
«Մեր հիմնական խնդիրն է կառավարել իրավիճակը, ու ոչ մի քաղաքացուն առանց խնամքի բուժման չթողնել: Մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի բերենք ավելի քան բավարար պատվաստանյութեր: Մենք ներմուծել ենք ավելի քան երեք միլիոն պատվաստանյութ, այսօր երկրում կա մեկ միլիոն դեղաչափ Pfizer, մոտ մեկ միլիոն դեղաչափ՝ չինական պատվաստանյութ Sinovac, և իմ հանձնարարությամբ մենք աշխատում ենք Sinopharm-ի և Pfizer-ի մեկ միլիոն դեղաչափի ներմուծման վրա: Այս իրավիճակում լուծումը պատվաստումներն են, և ես կցանկանայի կոչ անել մեր բնակչությանը ներգրավվել պատվաստումների գործընթացում», – ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Ըստ նրա, կաևոր էր նաև տնտեսության աստիճանական բացումը, որն ունեցավ կոնկրետ արդյունքներ:
«Մեր հետևողական, աստիճանական տնտեսության բացումը ակնթարթային արդյունքներ տվեց: Մենք ունեցանք աննախադեպ տնտեսական աճ, և երկրի տնտեսությունը աճեց 12%-ով առաջին յոթ ամիսների ընթացքում: Ապրիլին մենք ունեցանք 45% աճ, մայիսին` 25%, հունիսին` 18%, հուլիսին` գրեթե 10%: Իհարկե, այս միտումը և այս գործընթացը պետք է պահպանվեն: Բացի այդ, այս զարգացումը խաղաղության և կայունության կարիք ունի», – հայտարարել է Ղարիբաշվիլին։