Այսօր՝ մարտի 29-ին, Հայաստանի հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կժամանի Վրաստան:

Այցի շրջանակներում Միրզոյանը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ։

Ըստ ԱԳՆ-ի՝ կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ, ինչպես նաև դրանց զարգացման հեռանկարները։

Գերատեսչության տվյալներով՝ բացի այդ, ուշադրություն է դարձվելու տարածաշրջանում առկա մարտահրավերներին և գլոբալ կարևոր խնդիրներին։