Հայաստանի Հանրապետության նախագահի 2020թ. նոյեմբերի 20-ի հրամանագրով Դավիթ Տոնոյանն ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնից: Նույն օրվա մեկ այլ հրամանագրով պաշտպանության նախարար է նշանակվել Վաղարշակ Հարությունյանը:

Վաղարշակ Հարությունյանը ծնվել է 1956 թվականի ապրիլի 28-ին, Ախալքալաքում։

1978 թ. ավարտել է Բաքվի Ս. Կիրովի անվ. Կասպիական բարձրագույն ոազմածավային ուսումնարանը։
1991 թ. Մարշալ Գրեչկոյի անվան ռազմական ակադեմիան (Սանկտ-Պետերբուրգ) և Գլխավոր շտաբի Ակադեմիան (Մոսկվա):
1978-1990 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
1986-1990 թթ. – Խաղաղօվկիանոսյան նավատորմի շտաբի ավագ սպա։
1991-1992 թթ. – ՀՀ ներքին գործերի փոխնախարար, ՀՀ պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։
1992-1994 թթ. – ԱՊՀ միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարության շտաբի պետի տեղակալ։
1994-1999 թ. – ԱՊՀ մասնակից-պետությունների ռազմական համագործակցության կոորդինացման շտաբի պետի տեղակալ, ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ։
1999-2000 թթ. – ՀՀ պաշտպանության նախարար։
2002 թ. հուլիսի 22-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով աստիճանազրկվել է։
2019 թ. օգոստոսի 24-ին Նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված է Արմեն Սարգսյանի հրամանագիրը Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու՝ ՀՀ նախագահի 2002 թվականի հուլիսի 22-ի հրամանագիրը ուժը կորցրած ճանաչելու մասին: ՀՀ պետական, ռազմական և քաղաքական գործիչ, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը կրկին գեներալ-լեյտենանտ է:
2002-2006 թթ. – «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ։
2008 թվականից «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահն է։

Կոչումները

Գեներալ-մայոր (19.09.1994)։
Գեներալ-լեյտենանտ (20.09.1996):

Վաղարշակ Հարությունյանը 1999-2001 թթ. ՀՀ Արտակարգ իրավիճակների վարչության պետ, գեներալ-մայոր Վյաչեսլավ Հարությունյանի եղբայրն է։

2020 թվականի օգոստոսի 19-ին նշականվել է Հայաստանի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական:
2020թ. նոյեմբերի 20-ի Հայաստանի հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է պաշտպանության նախարար: