Այսօր, ժամը 15։29-ին երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանում, էպիկենտրոնը՝ Երևանից 8 կմ հարավ-արևելք։
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 4․7 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է հյուսիսային լայնության 40.11 աստիճան և արևելյան երկայնության 44.54 աստիճան աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալլ:
Երկրաշարժը զգացվել է նաև Երևան քաղաքում` 5-6 բալլ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:
Հնարավոր ավերածությունների, տուժածների վերաբերյալ հաղորդումներ առայժմ չկան։