Մայիսի 1-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք՝ կատարված 2 629 թեստավորումից։
Նոր մահվան դեպքեր չեն գրանցվել, առողջացել է 435 մարդ։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 871 դեպք, որոնցից 411 485 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1081 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3 053 893 թեստավորում: