Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի մեկ նոր դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 1 588:
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 95 նոր դեպք։ Այս դեպքերից 17-ը գրանցվել է Ասպինձայում, 11-ը՝ Ադիգենում, 32-ը՝ Ախալցիխեում, 32-ը՝ Բորժոմիում, 1-ը՝ Ախալքալաքում և 2-ը` Նինոծմինդայի մունիցիպալիտետում:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1 796 անձ։ Ախալցիխեում՝ 770, Բորժոմիում՝ 286, Ադիգենում՝ 371, Ասպինձայում՝ 158, Ախալքալաքում՝ 126 և Նինոծմինդայում՝ 75:
Իսկ կարանտինային գոտիներում են գտնվում 247 մարդ, որից 74-ը՝ Ախալցիխեում, 173-ը՝ Բակուրիանում:
Վերջին 24 ժամվա ընթացքում առողջացել է 34 անձ։ Մահացության դեպք չի գրանցվել։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 337, իսկ մահացածներինը՝ 16-ը: