Ախալքալաքի բնակչությանը մի քանի օր է անհանգստացնում է օտարերկրյա մեքենաների պարտադիր ապահովագրության հարցը, քանի որ չգիտեն որտեղ պետք է կատարեն ապահովագրելու գործընթացը։
Ախալքալաքում շատ կան օտարերկրյա մեքենաներ, սույն թվականի մարտի 1-ից Վրաստանում ըստ օրենքի յուրաքանչյուր օտարերկրյա մեքենա պետք է անցնի պարտադիր ապահովագրություն, որը կփոխհատուցի փոխադրամիջոցի մասնակցությամբ պատահարի հետևանքով առաջացած վնասը։
Կապ հաստատելով “Պարտադիր ապահովագրության կենտրոնի” առցանց տեղեկատու-օպերատոր Նուցա Մաիսուրաձեի հետ պարզեցինք, որ արտերկրում գրանցված ավտոմեքենայի սեփականատերը կամ վարորդը պետք է պարտադիր ապահովագրությունը գրանցի սահմանային անցակետում, Liberty և Georgia բանկի մասնաճյուղերում և TBC-ի բանկի տերմինալով, ինչի ժամանակ անհրաժեշտ է ավտոմեքենայի տեխզննման վկայականը։
Ախալքալաք քաղաքում Liberty բանկը ապահովագրչական գործընթացը սկսլ է մարտի 2-ից, Georgia բանկը սպասում է, որպեսզի մի քանի օրում հաստատվի ապահովագրության ծրագիրը և այնտեղ նույնպես կկատարեն, իսկ TBC-ի բանկը ապահովագրություն չի կատարում, միայն կարելի է բանկի տերմինալով։
Ապահովագրության օրերի և սակագների մասին տեղեկանալու համար մտեք հետևյալ հղումով։
Գայանե Ակոջյան