Այսօր՝ նոյեմբերի 20-ին, հիմք ընդունելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելու մասին:
Նախագահի այլ հրամանագրով ՀՀ պաշտպանության նախարար է նշանակվել Վաղարշակ Հարությունյանը:
ՀՀ նախագահի պաշտոնական էջում հրապարակված հրամանագրերի համաձայն այսօր ևս երկու նոր նախարար է նշանակվել։
Այսպես, ավելի վաղ պաշտոնից ազատված ԱԻ նախարար Ֆեիլքս Ցոլակյանին փոխարինել է Անդրանիկ Փիլոյանը։
Պաշտոնից ազատված Դավիթ Տոնոյանի փոխարեն պաշտպանության նախարար է Վաղարշակ Հարությունյանը։
Պաշտոնից ազատված Զարուհի Բաթոյանի փոխարեն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Մեսրոպ Առաքելյանը։