Անցած շաբաթվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 12 595 նոր դեպք։ Առողջացել է 12 329 հիվանդ, իսկ 6 պացիենտ մահացել է։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։
Ըստ տվյալների՝ մեկ շաբաթվա ընթացքում Վրաստանում 74 171 թեստավորում է կատարվել: Վերջին 7 օրվա դրական ցուցանիշը 16.98 տոկոս է: