Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 19-րդ հիվանդը։ Տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կայքում:
Կայքի տվյալներով, այս պահի դրությամբ Վրաստանում «կովիդ 19»-ից մահացել է 19 պացիենտը:
Բացի այդ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք և վարակման դեպքերի քանակը հասել է 1429-ի:
Ինչ վերաբերում է ապաքինվածներին, ապա վերջին 24 ժամում բուժվել է 13 պացիենտ: Ընդհանուր առմամբ Վրաստանում վարակի պարտության է մատնել 1150 մարդ: