Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1520-ով՝ հասնելով 121 հազար 979-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 31 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 8 319-ով և հասել 88 388-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 796 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 475 986-ի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1870-ի, ևս 478 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 31 243 մարդ: