Կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով Վրաստանի հարավում գտնվող Թեթրիծղարո քաղաքը հայտարարվել է խիստ կարանտինային գոտի: Այս մասին լրագրողներին հայտնել է Քվեմո-Քարթլիի նահանգապետ Շոթա Ռեխվիաշվիլին:

Մարզկենտրոնի մուտքերին և ելքերին չորս անցակետ կգործի, որոնք կվերահսկվեն ոստիկանների և զինվորականների կողմից: Թեթրիծղարոյի բնակիչները կկարողանան քաղաքը լքել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և միայն տեղական իշխանությունների թույլտվությամբ:

Խիստ միջոցառումների պատճառ է հանդիսացել տվյալ քաղաքապետարանում մեկ օրում կորոնավիրուսային վարակի 19 դեպքերը: Այս քաղաքապետարանում համաճարակաբանական հետազոտություն է սկսվել այն բանից հետո, երբ COVID-19 է հաստատվել Թեթրիծղարոյի բժշկական կենտրոնի բուժքրոջ մոտ:

«Երեկ անցկացվել է լայնամասշտաբ և ինտենսիվ միջոցառումներ, քաղաքապետարան են ուղարկվել մի խումբ համաճարակաբաններ: Բժշկական անձնակազմի հետ կոնտակտ ունեցած մարդկանցից հետազոտության համար նյութեր են վերցվել», – հայտնել է Ռեխվիաշվիլին:

Նրա խոսքերի համաձայն, բացահայտված 19 փաստից 12-ը արձանագրվել է անմիջապես շրջկենտրոնում, իսկ մնացածը՝ քաղաքապետարանի երեք գյուղերում:

«Ջորջիաշվիլի, Ծինծղարո և Գորտետի գյուղերում մեկական դեպք է արձանագրվել: Դա մեզ հիմք չի տալիս գյուղերը ամբողջությամբ փակելու համար: Այդ գյուղերում ինքնամեկուսացում է հայտարարվել: Կիրականացվեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հիվանդության հետագա տարածումը կանխելու համար», – ասել է նահանգապետը:

Ավելի քան երեք հազար մարդ է ապրում Թեթրիծղարոյում: Սա Քվեմո-Քարթլի նահանգապետարանի երրորդ քաղաքապետարանն է, որտեղ գործում է խիստ կարանտին: Մարտի 23-ին Մառնեուլիի և Բոլնիսիի տարածքները կարմիր գոտիներ հայտարարվեցին: