Վրաստանում բացահայտվել է կորոնավարակի 3 443 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:
Մինչև այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավարակի 89 395 դեպք: Ապաքինվածների թիվը կազմում է 71 468 պացիենտ, մահացածների թիվը կազմում է 815 մարդ: Վերջին 24 ժամվա մեջ կորոնավարակային հիվանդությունից մահացել է 37 պացիենտ, իսկ առողջացել է 2 539 մարդ:
Կարանտինում է գտնվում 2 370 քաղաքացի, տանը բուժում է ստանում 5 763 մարդ: Կովիդ-հյուրանոցներում բուժում է ստանում 3 435 մարդ:
Բացի այդ, արտերկրից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: