Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 395 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 310 մարդ, մահացել է 9 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 274 045 դեպք, այստեղից ապաքինվել է 267 421 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 622:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 24 594 փորձարկում, այդ թվում 15 065-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 9 529-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 1.61% է, վերջին 14 օրվանը՝ 1.5%, վերջին 7 օրվանը՝ 1.83%:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 252 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 324 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 133 անձ: