Հունվարի 12-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5 596 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 2 946 մարդ, մահացել է 47 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 972 909, այստեղից ապաքինվել է 919 367 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 14 311:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 58 109 փորձարկում, այդ թվում 34 115-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 23 994-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 9.63% է, վերջին 14 օրվանը՝ 8.51%, վերջին 7 օրվանը՝ 9.79%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 577 637 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 10 688 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 83 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 418 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 958 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: