Նոյեմբերի 2-ին Հայաստանում հաստատված է կորոնավիրուսային հիվանդության 93 448 դեպք:
Նոյեմբերի 1-ին կատարվել է 2 544 թեստ, հաստատվել է 1 194 նոր դեպք, առողջացել են 639-ը, 28 մահվան դեպք է արձանագրվել:
Հայաստանում կորոնավարակի ամբողջական պատկերն այսպիսին է. Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 93 448, փաստացի բուժվողներ՝ 35 215, առողջացածներ՝ 56 466, մահվան ելքեր՝ 1391, ընդհանուր թեստեր՝ 410 524: