Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի նոր 2 դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 1 264:
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 60 նոր դեպք, որից 1-ը՝ Ասպինձայում, 8-ը՝ Ադիգենում, 24-ը՝ Ախալցիխեում, 20-ը՝ Բորժոմիում, 2-ը՝ Ախալքալաքում և 4-ը՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետում:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1 460 անձ։ Ախալցիխեում՝ 626, Բորժոմիում՝ 229, Ադիգենում՝ 265, Ասպինձայում՝ 127, Ախալքալաքում՝ 127 և Նինոծմինդայում՝ 86:
Իսկ կարանտինային գոտիներում են գտնվում 303 մարդ, որից 75-ը՝ Ախալցիխեում, 228-ը՝ Բակուրիանում:
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակի Սամցխե-Ջավախքում մահացել է երկու մարդ: Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 204, իսկ մահացածներինը՝ 12-ը: