Վրաստանում 40%-ոց ընտրաշեմ կսահմանվի ՏԻՄ ընտրություններում քաղաքային ժողովի (Սակրեբուլո) մեծամասնության անդամների ընտրության համար:
Այս համաձայնությամբ է ավարտվել քաղաքական սուբյեկտների հանդիպումը, որն անցկացվել է երկրի խորհրդարանում:
«Ընտրությունների հետ կապված փոփոխությունների հետ կապված տեղի ունեցավ էական քննարկում: Մենք քննարկեցինք բոլոր այն հարցերը, որոնց շուրջ տարբեր նկատառումներ ունեինք: Կա մի կարեւոր նորամուծություն, որի հետ համաձայն էր նաև ընդդիմությունը՝ Սակրեբուլոյի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների համար կսահմանվի 40%-ոց ընտրաշեմ: Սա լրացուցիչ նորամուծություն է, որն այսօր կարտացոլվի օրինագծում», – լրագրողներին ասել է խորհրդարանական մեծամասնության ղեկավար Իրակլի Կոբախիձեն:
Վրաստանի խորհրդարանը հոդված առ հոդված քննարկում է երկրորդ ընթերցմամբ «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունները: