Քաղաքականություն 25 Օգոստոսի, 2021 • Կոբախիձեն ընտրությունների հետաձգման մասին. «Միայն արտակարգ դրությունը կարող է լինել օրինական պատճառ»

Ընտրությունների հետաձգման միակ օրինական պատճառը կարող է հանդիսանալ երկրում արտակարգ դրությունը: Այս մասին ասել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն:

«Ընտրությունները հետաձգելու միակ օրինական մեխանիզմը արտակարգ դրություն հայտարարելն է: Երբ հանրային պաշտպանը խոսում է արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտության մասին, սա արդեն անոմալիա է: Դուք տեսնում եք, որ «Ազգային շարժումը» ընտրությունները հետաձգելու քարոզարշավ է իրականացնում, որն ինքնին պարտության հռչակագիր է: Մենք հիշում ենք նախորդ տարվա նմանատիպ արշավը: Հետո այն նույնպես սկսեց Նինո Լոմջարիան, և «Ամոթ» շարժումը շարունակեց», — ասել է Կոբախիձեն:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝