Այսօր՝ նոյեմբերի 13-ին, արդեն վերականգնում են Ախալքալաքի թիվ 4 դպրոցի ցանկապատը, որը քանդվել էր մեքենայի հարվածի պատճառով:
Պատին հարվածը հասցվել էր նոյեմբերի 12-ի երեկոյան: Ոչ ոք չէր տուժել: Բախման արդյունքում քանդվել է դպրոցի բակի ցանկապատի պատի մի մասը՝ կենտրոնական փողոցի կողմից:
Մեղավորներն իրենց վրա էին վերցրել պատի քանդված հատվածի վերականգնումը:
Վերականգնման աշխատանքներն իրականացվել են այսօր, սակայն դեռ չեն ավարտվել: