«Համերաշխության հիմնադրամը» ստեղծվել է 2014 թվականին: Հիմնադրամի նպատակն է քաղցկեղի ախտորոշում ունեցող երեխաներին և մինչև 22 տարեկան երիտասարդների բուժման ֆինանասավորումը: Հարկ է նշել, որ հիմնադրամում մոբիլիզացված միջոցների 100%-ը օգտագործվում է բժշկական ծառայությունների ֆինանսավորման համար:
Ներկայիս կորոնավարակի համաճարակն ամբողջ աշխարհը ճգնաժամի մեջ է դրել: Վարակի տարածման կանխարգելման համար սահմանված սահմանափակումները բացասական ֆինանսական ազդեցություն է ունեցել գրեթե բոլոր ոլորտների վրա՝ ներառյալ բարեգործական նվիրատվությունները, ինչն արտացոլվում է հիմնադրամին նվիրատվությունների կրճատումով, իսկ յուրաքանչյուր շահառու փրկելու համար խիստ կարևոր է հասարակության միավորվելը և ֆինանսական աջակցություն ցուցաբերելը «Համերաշխության հիմնադրամին»։
Ֆինկա բանկի ղեկավարության և աշխատողների որոշմամբ 5000 լարի կփոխանցվի «Համերաշխության հիմնադրամին»: Դրանով մենք աջակցություն ու օգնություն ենք ցուցաբերում բոլոր այն մարդկանց, ովքեր ներգրավված են այս բարդ հիվանդության պայքարում։