Վրաստանում գործում է պլանային պատվաստումների օրացույց, որտեղ 13 հիվանդության դեմ պատվաստումներ են իրականացվում։ Պատվաստումը սկսվում է ծննդատանը` սկսած հեպատիտ B-ի և տուբերկուլյոզի դեմ պատվաստումներից, այնուհետև՝ կրկնակի, երեխայի կյանքի առաջին տարում պատվաստում են դիֆթերիայի, կապույտ հազի, տետանուսի, պոլիոմիելիտի դեմ։
Նաև երեք անգամ երեխայի կյանքի առաջին տարում կատարվում է ռոտա վիրուսի, պնևմակոկի դեմ պատվաստում։ Մեկ տարեկանում իրականացվում է կարմրուկի, կարմրախտի, խոզուկի համակցված պատվաստումը, որը նույնպես պահանջում է վերապատվաստում հինգ տարեկանում:
Մեկուկես տարեկանում կրկին դիֆթերիայի, տետանուսի, պոլիոմիելիտի և կապույտ հազի պատվաստումները պարտադիր են: Կրկնակի՝ արդեն չորրորդ անգամ, իսկ հետո հինգ տարեկանում վերապատվաստում է կատարվում:
Իսկ դիֆթերիայի և տետանուսի դեմ վերջին պատվաստումը 14 տարեկանում է։ Սա մեր ազգային օրացույցն է։