Նոյեմբերի 29-ին՝ Նինոծմինդայում, 30-ին՝ Ախալքալաքում, դեկտեմբերի 1-ին՝ Սուխլիսում տեղի կունենա հայ ժողովրդական երգի փառատոն: ԱՆկրկնելի ելույթներով հանդես կգան ժողովրդական երգչուհիներ՝ Եվա Եգանյանն ու Մոնիկա Նազարյանը: Տոմսերի համար զանգահարեք՝ 597 107 783:
«Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցացիա» կազմակերպությունն ստեղծման օրվանից մշտապես ուշադիր է մշակութային կյանքի նկատմաբ՝ կարևորելով ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդումը:
«Մենք դարերով եղել ենք եղբայրներ, առաջին պլան մղելով՝ մշակութային մոտիվները, գրականությունն, արվեստն ու մշակույթը: Մենք փորձում ենք ստեղծել մշակութային երկխոսության ամբիոններ, դրանցից մեկը հենց երգն է ու պարը, մարդկանց տրամադրությունը բարձրացնող, մարդկանց հոգու հետ խոսող: Հայ և վրաց ժողովրդի կողմից շատ բարձր է գնահատվել և գնահատվում է մշակույթը: Փառք Աստծո, մեր տեղական իշխանություններն էլ, մշակութային գործիչներն էլ շատ լավ հասկացան սրա կարևորությունը և հնարավորինս ընդառաջ գնացին մեզ»,- ասում է «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցացիայի» նախագահ Խաչատուր Մառոզյանը:
Ասոցացիան Ջավախքում փորձում է կյանքի կոչել մի նախագիծ, որը կոչվում է «Մշակույթն առանց սահմանների»:
«Սա դեռ սկիզբն է, հետո սա բերելու է մշակութային, հասարակական երկխոսության, դրանք պետք է տեղադրվեն պետական մարմինների հետ համագործակցության ռելսերի վրա», – նշում է ասոցացիայի նախագահ Խաչատուր Մառոզյանը:
Հավակնոտ նախաձեռնության սկիզբը կդրվի նոյեմբերի 29-ին՝ Նինոծմինդայում, 30-ին՝ Ախալքալաքում և դեկտեմբերի 1-ին Սուխլիսում: Այս երեք կենտրոններում ելույթներով հանդես կգան ժողովրդական երգչուհիներ՝ Մոնիկա Նազարյանն ու Եվա Եգանյանը: Երեք օր անընդմեջ Ջավախքի տարբեր անկյուններում կհնչի հայկական ժողովրդական երգը:
Խաչատուր Մառոզյանը հասարակությանը կոչ է անում. «Ապրել, ոչ թե հանուն փողի, այլ փողը զոհաբերել հանուն արվեստի: Մշակութային կյանքն է, որ մարդուն մոտեցնում է իր արմատներին, սա է մեր գլխավոր նպատակն ու առաջ շարժվելու նշանաբանը»:
Համերգի տոմսերը ձեռք բերլու համար կարող եք զանգահարել՝ 597 107 783 հեռախոսահամարով կամ դիմել Մշակույթի տուն: Մեկ տոմսի արժեքն է՝ 10 լարի: