Գործարարների օգնությունը Ախալքալաքի մունիցիպալիտետի կարիքավոր մարդկանց շարունակվում է: Երեկ կարիքավորներին սնունդ է բաժանել ձեռնարկատեր Արմեն Ֆարմանյանը: Գործարարներ՝ Նորիկ Իրիցյանը և Գևորգ Հակոբյանը, ինչպես նաև «Վլադ» խանութը, իշխանությունների հետ բանակցություններ են վարում ակցիային միանալու համար:
Երեկ՝ ապրիլի 8-ին, ձեռնարկատեր Արթուր Ֆարմանյանը Ախալքալաքի 30 կարիքավոր ընտանիքների և բնակիչների բաժանել է մեկական պարկ 25 կիլոգրամանոց ալյուր: Բաժանման ընթացքում նրան օգնել են կամավորները, իսկ կարիքավորների անունները տրամադրել է Ախալքալաքի քաղաքապետարանի սոցիալական ծառայությունը՝ մունիցիպալիտետի սոցիալապես անապահովների ցանկից:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի խոսքերով, կարիքավորներին բաժանելու համար պատրաստվում է առաջնային անհրաժեշտության մթերքների ևս 200 փաթեթ:
«Երեկ երեք գործարար ևս զանգահարել էին և ցանկանում են մասնակցել ակցիային: Այժմ բանակցություններ են ընթանում ակցիայի մանրամասների վերաբերյալ: Երեկ մենք օգնությունը բաժանել ենք քաղաքում, հիմա ուզում ենք բաժանել ըստ տարածքային շրջանների(Սակրեբուլո), քանի որ դժվար է անցնել 60 գյուղով: Մենք 60 փաթեթ կտանք երկու Սակրեբուլի, երկրորդ 60-ը` մեկ այլ Սակրեբուլոյի, որպեսզի լոգիստիկորեն մեզ համար ավելի հեշտ լինի: «Վրացական երազանքի» ակտիվիստներն օգնում են մեզ բաժանման ընթացքում», – ասաց Նաիրի Իրիցյանը:
Հիշեցնենք, որ մարտի 3-ին, կամավորների օգնությամբ, գյուղերի և քաղաքի կարիքավորներին օգնություն էր բաժանել Վանիկի մեծածախ խանութը և «Օրանժ» խանութը:
Այս ակցիայի նախաձեռնությունը պատկանում է Ախալքալաքի տեղական իշխանություններին: