Փետրվարի 25-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 362 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 269 800 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է 22 501 թեստավորում, որից 13 718-ը՝ հակամարմինների թեստով, 8 783-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 470 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 263 727 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 12 մարդ, ընդհանուր՝ 3 475:
Դրականության ցուցանիշը՝ օրական 1,61%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 2.28%, վերջին 7 օրվանը՝ 2.25%:
Կարանտինում է գտնվում 302 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ՝ 1 553, իսկ կովիդ-հյուրանոցներում՝ 180 մարդ: