Ռուս խաղաղապահները Գորիսից մեկնել են Արցախ։ Տեսանյութը հրապարակել է RT-ն։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ռուսաստանցի խաղաղապահներն Ուլյանովսկից Իլ-76 ինքնաթիռով ուղևորվել են Լեռնային Ղարաբաղ։
Ղարաբաղում կտեղակայվի 1960 զինծառայող, 90 զրահափոխադրիչ և 380 այլ տեխնիկա: Խաղաղապահ զորքերի կազմում են լինելու ՌԴ ԶՈւ Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: