Հայաստանում մարտի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 181 165-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1024-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 26 դեպք է գրանցվել, 19-ը՝ կորոնավիրուսից, և 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3 301 դեպք կա, այլ պատճառով՝ 848։
Ապաքինվել է ևս 273 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 167 186 է։ Փաստացի բուժվողների թիվը շարունակում է աճել՝ հասնելով 9830-ի:
Մարտի 17-ին 4687 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 788 953 թեստավորում։