Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 47-ով՝ հասնելով 422 202-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 2 դեպք:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 140-ով և հասել 409 047-ի:
Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 2 480 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 944 317-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 589-ի:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 924 մարդ։