Հայաստանում փետրվարի 23-ին կատարվել է 4 467 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 764 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 970 հիվանդ, մահվան 17 դեպք է։ Մահացածներից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում փետրվարի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 418 220 դեպք, որոնցից 396 670 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 11 557 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8 392 դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1 601 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9 993 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 879 685 թեստավորում։