Ախալքալաքի մունիցիպալիտետում 3 հանրային դպրոց պաշտոնապես անցել են հեռավար ուսուցման, մի դպրոց սպասում է կրթության նախարարության պատասխանին առցանց ուսուցմանն անցնելու համար:

Կորոնավարակի պատճառով Ախալքալաքի մունիցիպալիտետում ուսուցման համակարգը, կախված կորոնավարակի նոր դեպքերի հայտնաբերումից, ամեն օր փոխվում է:

Այսօրվա դրությամբ հեռավար ռեժիմով պաշտոնապես աշխատում են Ախալքալաքի 2 դպրոց (թիվ 1 և թիվ 4 հանրային դպրոցները) և Դիլիսկա գյուղի թիվ 1 դպրոցը:

Թիվ 3 հանրային դպրոցը (վրացական) կիսով չափ աշխատում է ստացիոնար, կիսով չափ՝ հեռավար: Առաջինից չորրորդ դասարանների աշակերտները հաճախում են դպրոց, չորրորդից բարձր դասարանի աշակերտները դասերն անցկացնում են հեռակա կարգով:

Թիվ 2 հանրային դպրոցը (ռուսական) դիմել է հեռավար ուսուցման անցնելու համար:

Ախալքալաքի մունիցիպալիտետի կրթական ռեսուրս- կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանի խոսքով, ռուսական դպրոցում սեզոնային հիվանդություններով հիվանդացած շատ մարդիկ կան:

«Ռուսական թիվ 2 դպրոցում COVID-19 գրանցված չէ, բայց հիվանդ շատ մարդիկ կան, հատկապես ուսուցիչների մոտ: Սա կապված չէ կորոնավիրուսի հետ, բայց նրանց մեծ մասը բարձր ջերմություն ունի: Այսօր մենք դիմում ենք ներկայացրել և նախարարությունից պատասխանի ենք սպասում, դեռ պատասխան չենք ստացել: Վաչիան գյուղի դպրոցում սպասում են կորոնա-թեստի պատասխանին, բայց պատասխանն ուշանում է », – ասաց Թերեզա Չիվչյանը:

Թիվ 5 դպրոցում (գիշերօթիկ) ուսումն ընթանում է սովորական ռեժիմով, մնացած բոլոր գյուղերի դպրոցներն իրենց աշխատանքը շարունակում են սովորականի պես: